Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10֊12 ձայն. Արման Եղոյան


 

Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10֊12 ձայն. Արման Եղոյան

  • 10-06-2026 17:34:20   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարբեր ընտրատեղամասերում Լուսավոր Հայաստանի ստացած 1, 2, 3, 4, կամ 5 ձայնի դիմաց գրել 0։ Նույնիսկ եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև` ուղղակիորեն վնասակար իշխանության համար։ Ինչու՞։

Որովհետև ամեն մի փոշիացած ձայնի կեսը գալիս է իշխանությանը։ Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանը ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10֊12 ձայն։ Այդ դեպքում այդ ձայներից 5֊6֊ը կգար մեզ։ Իսկ չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում։

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն