Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
10-06-2026 17:50:15 | Հայաստան | Մեկնաբանություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկու օր է, ինչ զսպում եմ ինձ մինչև մի փաստ ձեռքներիս տակ ունենալը: Սրանք 2 օր է իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, որ վերջինս չանցնի խորհրդարան:
Բայց ո՞նց է ստացվում, որ ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներ են ավելի շատ ավելանում։
Ձայն գողացող լինեինք՝ մեզ մի քանի ձայն կավելացնեինք...
Հետո, ընկերներ, մեզ ձեր «կեղտոտ», կաշառված, բելառուսոտ ձայները պետք չեն, մենք գոհ ու բավարարված ենք մեզ տրված բարձր վստահությամբ, բայց նաև շնորհակալ ենք ձեզ, ձեր շնորհիվ մեր արդար, մաքուր ու հայկական ձայները վերադարձան մեզ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով միգուցե ձեր ձայներին էին ավելացել»: