Բլոգեր Արսեն Մարկարյանը կշարունակի մնալ անազատության մեջ


 

Բլոգեր Արսեն Մարկարյանը կշարունակի մնալ անազատության մեջ

  • 10-06-2026 18:54:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am  Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որով նա ավելի վաղ դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման՝ նացիզմի ռեաբիլիտացիայի մեղադրանքով։
 
Նշենք, որ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ բլոգեր Արսեն Մարգարյանի մասնակցությամբ տեսազրույց է գտել, որի ընթացքում վերջինս, «ահաբեկչության գաղափարախոսության և պրակտիկայի ճշգրտության վերաբերյալ ամուր դիրքորոշում ձևավորելով՝ հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական գործունեության իրականացման համար»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը