«Չենք պատրաստվում որևէ բան փոխել». ՀՀ-ն շարունակելու է չվճարել ՀԱՊԿ անդամավճարները


 

«Չենք պատրաստվում որևէ բան փոխել». ՀՀ-ն շարունակելու է չվճարել ՀԱՊԿ անդամավճարները

  • 11-06-2026 18:00:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է, թե Երևանին այլ բան չի մնա, քան ընդունել ՀԱԿՊ-ից հեռացման որոշումը, եթե ռազմական դաշինքի անդամները նման քայլի դիմեն։
 
«Գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք էդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
 
«Ազատության» հարցին, Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները, թե՞ հնարավո՞ր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը։
 
«Չենք պատրաստվում որևէ բան փոխել», պատասխանեց Փաշինյանը։
 
Այսինքն, վարչապետին չի մտահոգո՞ւմ այդ իրավիճակը։
 
Փաշինյանը դրական պատասխանեց, ասելով. «Այո, դա է նշանակում։ Ինձ չի մտահոգում»։
 
Երեկ՝ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու հարցը՝ կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ ՌԴ արտգործնախարարը պատճառաբանել էր, թե գնում են այդ քայլին, քանի որ Երևանը երկու տարուց ավելի է՝ անդամավճար չի մուծել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը