ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է,հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։
Ժողովուրդ ջան,խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։
Օրինակ եք ուզու՞մ…
Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։
Գերմանիան.քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։
Չորս անգամ՝ 2005-ին,2009-ին,2013-ին եւ 2018-ին։
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։
Երեք անգամ էլ Նաթանյահուն .հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։
Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։
Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ,որից 4-ը՝ անընդմեջ:
Կներեք,բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։
Իսկ Նիկոլի պահով ասեմ,որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր»։