Ուկրաինայի դեմ պատերազմում առնվազն 200 18-ամյա ռուս զինվոր է զոհվել


 

Ուկրաինայի դեմ պատերազմում առնվազն 200 18-ամյա ռուս զինվոր է զոհվել

  • 12-06-2026 17:30:27   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 226,055 ռուս զինծառայող, այդ թվում՝ առնվազն 200 18-ամյա ռուսներ։ Զոհվածներին նույնականացրել են BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի լրագրողները և կամավորների թիմը՝ օգտվելով բաց աղբյուրներից։
 
2026-ի մայիսի 1-ին ռազմաճակատում զոհվեց 18-ամյա Ալիշեր Սվիրինը՝ 2008-ին ծնված առաջին զինծառայողը, որը զոհվեց։ Նրա 14 տարին լրացել էր Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից ընդամենը մի քանի օր առաջ։
 
Լրագրողները ճշգրիտ չգիտեն, թե երբ է Սվիրինը մեկնել ռազմաճակատ։ Նրանք նշում են, որ հաշվի առնելով նրա տարիքը՝ նա, հավանաբար, ռազմաճակատում անցկացրել է ոչ ավելի, քան երեք ամիս։ Նրան հուղարկավորել են մայիսի 28-ին Պավլով Պոսադի գերեզմանատանը։
 
Հաստատված զոհերի ամենամեծ մասը կամավորներն են՝ գրեթե 83 հազար, որին հաջորդում են անհետ կորած մարտիկները՝ 49 հազար մարդ, պայմանագրային զինծառայողները՝ 46 հազար, գերիները՝ 25,5 հազար և զորակոչված զինվորները՝ 19 հազար։
 
Կամավորների շրջանում զոհերի բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ նրանց մեծ մասը միայն նվազագույն ուսուցում է անցնում, որը տևում է միջինը երկու շաբաթ, իսկ ոմանք ուղարկվում են ռազմաճակատ՝ պայմանագիր կնքելուց մի քանի օր անց։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը