Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
12-06-2026 18:29:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»։
Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարել է դատավոր Վարդան Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է բենզինի հետ վարվելու կանոնը և այն օգտագործել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել, զոհվել է 15 զինծառայող։