Պուտինը նոր հրաման է տվել զինված ուժերին


 

Պուտինը նոր հրաման է տվել զինված ուժերին

  • 12-06-2026 19:22:13   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

auroranews.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել կարևոր հայտարարություններով: 
 
Պուտինը հրամայել է ուժեղացնել հարվածները Ուկրաինայի ենթակառուցվածքներին։ 
 
Արբանյակային կառավարմամբ ծանր դրոնների արտադրության աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ռուսաստանը շատ ակտիվորեն աշխատում է FPV դրոնների և արհեստական ​​բանականությամբ օժտված դրոնների արտադրության ուղղությամբ։
 
Պուտինը պատերազմական գործողությունների գոտում դրոնների դեմ պայքարը անվանել է կարևորագույն խնդիրներից մեկը, դրանով զբաղվում են տարբեր մակարդակների իշխանությունները։ Ռուսաստանին անհրաժեշտ է կարգավորել ԱԹՍ-ներին հակազդելու այնպիսի համակարգ, որը մեկ քայլ առաջ կլինի, ասել է նախագահը։
 
Պաշտպանության նախարարությունը դառնում է բարձր տեխնոլոգիական գերատեսչություն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը