Տեղի է ունեցել 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում


 

Տեղի է ունեցել 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում

  • 12-06-2026 19:08:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլախվորությամբ այսօր տեղի է ունեցել 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև աշխատանքներում ներգրավված այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության պատշաճ պատրաստվածությունը 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ առանձնահատուկ ընդգծելով դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ժամանակին և սահմանված չափանիշներին համապատասխան ապահովման կարևորությունը։
 
Քննարկմանը միջազգային նախագծող ընկերության կողմից ներկայացվել են Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի համար առաջարկվող նախագծային լուծումները, աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների տեսանկյունից այլ առանցքային հարցեր։ Քննարկման արդյունքում փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն