Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը
17-06-2026 18:03:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am ԿԸՀ-ն բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը: Այս մասին ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ փաստաբանը նշել է, որ խոսքը 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքի մասին է, որը, նրա խոսքերով, երբևէ չի վիճարկվել և կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Նա նշել է, որ 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, նրա որդի Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքում գործող ընկերությունում։ Օրբելյանը պնդել է, որ գործարքում որևէ անօրինականություն չկա։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։