Ռուսաստանում կվերահսկվեն բոլոր բջջային հեռախոսները


 

Ռուսաստանում կվերահսկվեն բոլոր բջջային հեռախոսները

  • 17-06-2026 18:34:28   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

auroranews.am Ռուսաստանում յուրաքանչյուր հեռախոսին կտրամադրվի հատուկ համարանիշ, իսկ սեփականատերերին կներառեն տվյալների բազա: Դաշնության խորհուրդը հավանություն է տվել բջջային սարքերի եզակի նույնականացուցիչների՝ IMEI-ի տվյալների բազայի ստեղծման մասին օրենքին։
 
Այժմ յուրաքանչյուր սմարթֆոն պետք է գրանցված լինի միասնական ռեեստրում։ Այն սարքերը, որոնք չեն հայտնվի բազայում, կարող են ճանաչվել անօրինական և զրկվել կապի օպերատորների կողմից սպասարկումից։
 
Փոփոխությունները կվերաբերեն նաև օգտագործված տեխնիկայի շուկային։ Հեռախոսը վաճառելուց առաջ սեփականատերը ստիպված կլինի անջատել ԻՄԵԻ-ն իր ՍԻՄ քարտից, այլապես նոր տերը կարող է խնդիրների բախվել կապին միանալիս։
 
Պաշտոնապես նորամուծությունը բացատրվում է խարդախների դեմ պայքարով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը