Ովքե՞ր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ 3 թեկնածուի անուն է շրջանառվում․ ԶԼՄ
19-06-2026 10:29:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործող նախագահը առողջական խնդիրներ ունի։
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է ընթանում հանրապետության նախագահի պաշտոնի համար՝ 3 անձի թեկնածություն է շրջանառվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչև վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել։ Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու և ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ 7 տարի ժամկետով»,- գրում է թերթը։
Ըստ լուրերի, այդ պաշտոնին հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ ևս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան, գրում է պարբերականը: