Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը կամփոփի իր մեկամյա գործունեությունը


 

Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը կամփոփի իր մեկամյա գործունեությունը

  • 19-06-2026 11:05:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 23-ին կկայանա Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի (CECTE) գործունեության մեկամյակին նվիրված ամփոփիչ միջոցառում։
 
Միջոցառման ընթացքում կամփոփվեն Պալատի գործունեության առաջին տարվա արդյունքները, կներկայացվեն առաջիկա ծրագրերն ու զարգացման ուղղությունները, իսկ գործարար հաղորդակցության համար ստեղծված միջավայրը մասնակիցներին հնարավորություն կտա հաստատել նոր համագործակցություններ և գործընկերային կապեր։
 
Միջոցառման մուտքը հրավիրատոմսերով։
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները կարող են կապ հաստատել  +374 96170814 հեռախոսահամարով՝ ԿԵԱՏՊ ծրագրերի համակարգող՝ Մելինե Զարոյանին 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն