Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով


 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով

  • 20-06-2026 14:20:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 20-ին և 21-22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 25-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
 
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա ևս 3-4 աստիճանով, հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 217 անգամ

```