Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել


 

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

  • 22-06-2026 14:15:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
 
factor.am. Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել վայրէջք կատարել։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։
 
Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով 11:24-ին (Երևանի ժամանակով՝ 12։24-ին)։ Ընդամենը մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռիչքի ժամանակ այն ազդանշան է տվել ընդհանուր արտակարգ իրավիճակի մասին և իջել 3000 մետր բարձրության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։
 
Ըստ թռիչքների առցանց տվյալների՝ այն ուղղվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Նշվում է, որ ինքնաթիռը պետք է ժամաներ Մոսկվա ժամը 15:25-ին (Երևանի ժամանակով՝ 16։25-ին)։ «Պոբեդա» ավիաընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, հաղորդում է, որ այն վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
 
 
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 178 անգամ

```