ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk և Patriot. Թրամփ


 

ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk և Patriot. Թրամփ

  • 23-06-2026 11:55:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk և Patriot. Թրամփ
 
Sputnik. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունը զենքի արտադրության լայնածավալ տնտեսական արշավ է սկսում։
 
Ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ և Patriot ՀՕՊ համակարգեր։
 
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Նրանք (ավտոարտադրող ընկերությունները – խմբ.) ծրագրեր ունեն գործարանների ուղղվածությունը փոխելու վերաբերյալ։
 
Մենք պատրաստվում ենք արտադրել զենք, այդ թվում՝ Patriot, Tomahawk և շատ այլ բաներ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
 
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունը զենքի արտադրության լայնածավալ տնտեսական արշավ է սկսում, ուստի ազատ հզորություններ ունեցող ավտոարտադրողները պայմանագրեր են կնքում հրթիռներ արտադրելու համար։
 
Թրամփը հավելել է, որ զենքի արտադրությամբ մասնավորապես հետաքրքրված է «General Motors»-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 117 անգամ

```