«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ


 

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

  • 23-06-2026 12:06:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
 
Հայկական ժամանակ. Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և մյուս խմբակցությունների անդամների միջև: Նախ եղել է լեզվակռիվ, որն այնուհետև վերածվել է քաշքշոցի ու ծեծկռտուքի:
 
Իրավիճակը լարվել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո:
 
 «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «ձայներ գողանալու մեջ»:
 
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն այդ պահին վարել է նիստը, հակադարձել է՝ հորդորելով լռել, քանի որ իրենց «լիդերը մեղադրվում է պետական դավաճանության մեջ» (նկատի ունի Անդրանիկ Թևանյանին–ԽՄԲ..)։ Դրանից հետո փոխքաղաքապետ Փամբուխչյանը հորդորել է լռել բոլորին ու զբաղեցնել տեղերը:
 
Ավագանու անդամները վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վիճաբանել են նաև ավագանու կին անդամները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 139 անգամ

```