Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան


 

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

25-06-2026 15:24 Հայաստան Քաղաքականություն
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
armtimes.com  «Մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան»:
 
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա նշել է, որ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ մեկնում են Թուրքիա տուրիստական նպատակներով, և հակառակ ուղղությամբ նույնպես շարժ կա։
 
Նա քննադատել է «Թուրքիա» կամ «Ադրբեջան» գործոնները քաղաքական պայքարում որպես վիրավորանք կամ նեգատիվ պիտակ օգտագործելու պրակտիկան՝ այն անվանելով «ֆորպոստային մտածողություն»:
 
«Դեռ 2021 կամ 22 թվին ասացի՝ պետք չէ ինձ «թուրք» ասել՝ մտածելով, թե վիրավորում եք. դա վատ, ֆորպոստային մտածողություն է: Մենք պետք է հասկանանք, որ պետություն ենք ու պետք է լրջանանք: Ես պաշտպանում եմ ձեր՝ Թուրքիա, Ռուսաստան կամ Եվրոպա գնալու իրավունքը: Մարդիկ արտահայտվելու իրավունք ունեն, բայց եթե ամեն մեկս մեզ սանձենք, ոչ մեկին սանձելու կարիք չի լինի»,- ասել է Փաշինյանը։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 169 անգամ