Տեղի է ունենում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում՝ հայկական արտադրանքի դիվերսիֆիկացումը. Միրզոյան
25-06-2026 15:34 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք ուղղություններով։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայկական արտադրանքի արտահանման նոր ուղղությունների շարքում դիտարկվում են Եվրոպական միության շուկան, Կենտրոնական Ասիայի երկրները, արաբական երկրները, ինչպես նաև Հայաստանի անմիջական հարևանները, այդ թվում՝ Թուրքիան՝ գործող սահմանափակումներով հանդերձ։
«Որոշ դեպքերում արդեն փորձնական առաքումներ արվում են, որոշ դեպքերում առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք։ Չեմ կարող թաքցնել՝ առանձին ուղղություններով նաև լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամենը դիտարկում ենք, կառավարում ենք և փորձում ենք օգնել բիզնեսներին:
Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում՝ հայկական արտադրանքի դիվերսիֆիկացումը։ Կարծում եմ՝ լոգիստիկ և անծանոթությամբ պայմանավորված խոչընդոտները արագ կհաղթահարվեն և կունենանք ավելի լավ արդյունքներ, քան նախկինում»,-ասաց Միրզոյանը։