Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

25-06-2026 15:39 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։
 
Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք հարցերով որոշումներ, այդ թվում՝ հաստատվել են Բանկի 2025 թվականի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները, շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև 2026 թվականի արտաքին աուդիտորի նշանակման և Բանկի 2022–2026 թվականների ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը։ Նիստի ընթացքում հաստատվել է նաև Բանկի 2027–2031 թվականների զարգացման ռազմավարությունը։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 147 անգամ