Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի հերթական արդյունքը մայրաքաղաքում


 

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի հերթական արդյունքը մայրաքաղաքում

25-06-2026 16:08 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի հերթական արդյունքը մայրաքաղաքում
Հունիսի 19-ին՝ կեսգիշերից քիչ անց, ծառայություն իրականացնող մայրաքաղաքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդի։
 
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան չորս գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
 
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին։
 
***
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին նույն օրը՝ գիշերվա ժամը 2․35-ին։
 
Մանթաշյան փողոցում նրանք ձերբակալեցին Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։
 
Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
 
Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է քննչական բաժին։
***
Նույն օրը՝ երեկոյան ժամը 7-ին, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցում ձերբակալեցին և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Արամի փողոցի բնակիչ 50-ամյա և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 42-ամյա երկու տղամարդու։
 
Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ՝ լցված 1,17 գրամ հերոինի նմանվող զանգվածով։ Նա հայտնեց, որ փաթեթում հենց հերոին է։
 
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի քննչական բաժին։
 
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 143 անգամ