Արարատ Ղուկասյանի թեկնածությունը Իսպանիայում ներկայացվել է<br /> «Բարեգործություն-2009» մրցույթին<br />


Արարատ Ղուկասյանի թեկնածությունը Իսպանիայում ներկայացվել է
«Բարեգործություն-2009» մրցույթին

  • 16-02-2010 18:00:00   | Իսպանիա  |  Հասարակություն
ՎԱԼԵՆՍԻԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայի «Արարատ» միության նախագահ, «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Արարատ Ղուկասյանը ի թիվս այլ 10 անձանց մասնակցել է Կատալոնիայի Մարդու իրավունքների իստիտուտի կողմից հայտարարված «Բարեգործություն-2009» անվանումով մրցույթին: Ինչպես տեղեկացրեցին «Արարատ» միությունից, ամենամյա այս մրցույթի նպատակն է այս դժվարին ճգնաժամային տարիներին ակտիվացնել, իսկ որոշ դեպքերում նաեւ հիշեցնել բարեգործության եւ հասարակության համար դրա կարեւոր դերի մասին: Որպես «Բարեգործություն» մրցույթի արժանի մասնակից Արարատ Ղուկասյանի թեկնածությունն էին առաջարկել Միսլատայի եւ Վինալեսայի քաղաքապետարանները, որոնց հետ «Արարատ» միության շրջանակներում Ա.Ղուկասյանը բազմաթիվ բարեգործական, գաղթականների սոցիալ-տնտեսական վիճակի բերալավման, նրանց ինտեգրման եւ համակեցությանն ուղղված միջոցառումներ է իրականացրել, նպաստել հայկական մշակույթի ներկայացմանն ու զարգացմանը: Մրցույթին ներկայացվել էին նաեւ Ա.Ղուկասյանի ծավալուն գործունեության մասին պատմող նյութերը: «Բարեգործություն-2009» մրցանակը շնորհվեց իսպանական հայտնի լրագրող Խոսե Յոլդինին` 16 տարիների ընթացքում կատարած բարեգործական աշխատանքի համար: Մրցանականբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Կատալոնիայի խորհրդարանում: Միջոցառմանը «Արարատ» միության կողմից ներկա էին Անի Խաչատրյանը, Ռոբերտ Թավաքալյանը եւ Արթուր Ներսիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն