Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի բանակցությունները
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի բանակցությունները

14-07-2026 16:00 Իտալիա Քաղաքականություն
Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի բանակցությունները
azatutyun.am Այսօր Հռոմում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների հերթական փուլը։
 
Երկկողմ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Դրա ընթացքում կողմերը կրակի դադարեցման, իրանամետ «Հեզբոլա» շարժման զինաթափման և Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերման մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը, սակայն, մնացել էր թղթի վրա։
 
«Այսօրվա բանակցությունների ընթացքում Լիբանանի պատվիրակությունը փորձելու է հասնել իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը երկրի հարավային շրջաններից»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Լիբանանի կառավարության ներկայացուցիչներից մեկը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 88 անգամ