Նյու Յորքի Շուշի պարախումբը համերգներով հանդես է գալու<br /> Միջին Արեւելքում<br />


Նյու Յորքի Շուշի պարախումբը համերգներով հանդես է գալու
Միջին Արեւելքում

  • 14-02-2010 18:21:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Յորքի «Շուշի» պարախմբի 45 անդամներն իրենց հարազատների հետ հուլիսին այցելելու են Ամման, Սիրիա եւ Լիբանան,- հաղորդում է «Մարմարան»: Խմբի ղեկավարը եւ պարուսույցը Սեդա Փասքափյան-Քանթարճյանն է, որը նաեւ «Շուշիի» հիմնադիրն է: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Միջին Արեւելքում պարախմբին միանալու են Լոս Անջելեսի հայտնի երգիչներ Հովիկ Գրիգորյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սալբի Մայիլյանը եւ երաժշտական ղեկավար Անդրանիկ Մուրադյանը: Առաջին համերգը տեղի է ունենալու Ամմանի Էլ Հյուսեին կենտրոնում, Էլ-Վաթան ակումբում: Այնուհետեւ` հուլիսի 8-ին դամասկոսի Օպերային թատրոնում, հուլիսի 10-ին Հալեպի բերդում եւ հուլիսի 16-ին Բեյրութի «Էմիլ Լահուդ» համալիրում: Վերջին երեք ելույթները կազմակերպվելու են Բարեգործական-Հայ Երիտասարդական ընկերությունների տեղական վարչության նախաձեռնությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play