Եգիպտոսի «Հայ քրիստոնյա ընտանիքը» ուխտագնացություն է<br /> կազմակերպում դեպի Ուատի Նաթրուն<br />


Եգիպտոսի «Հայ քրիստոնյա ընտանիքը» ուխտագնացություն է
կազմակերպում դեպի Ուատի Նաթրուն

  • 04-02-2010 17:15:00   | Եգիպտոս  |  Մշակույթ
ԿԱՀԻՐԵ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Եգիպտոսի «Հայ քրիստոնյա ընտանիք» կազմակերպությունը, որ հիմնադրվել է 1999-ին, ամեն տարի ուխտագնացություն է կազմակերպում եւ այս տարին էլ բացառություն չէ: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», այս կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 5-ին երիտասարդների եւ պատանիների համար` երեք վանքերի ուխտագնացություն է կազմակերպվելու դեպի Ուատի Նատրուն, որը գտնվում է Կահիրե-Ալեքսանդրիա ճանապարհին: «Անկախ մեր` միասին ուխտագնացություն կատարելու փափագին, այս ուղեւորությունը կազմակերպվելու է կիսամյա արձակուրդի օրերին, որպեսզի հարմար լինի եւ երիտասարդներին, եւ պատանիներին»,- ասել է կազմակերպության անդամ Արթին Քրեկյանը: Ուխտագնացության համար Առաջնորդարանը վարձել է երկու 45-տեղանոց ավտոբուս, որոնք մեկնարկելու են Նուբարյան Ազգային վարժարանի եւ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից: Քրեկյանը նշել է, որ արդեն գրանցվել են 30 հոգի, բայց այդ թիվը վստահաբար պիտի ավելանա, քանի որ Ալեքսանդրիայից էլ պիտի միանան դպրոցականներ, երիտասարդներ եւ ծնողներ: Մասնակցության արժեքը 20 եգիպտական ոսկի է: Կազմակերպչական գործերը ստանձնել են «Հայ քրիստոնյա ընտանիքի» անդամներ Ռոբեր Թաշչյանը, Անի Պողոսյանը, Րաֆֆի Պողոսյանը եւ Կարեն Եանըգյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play