Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր։Թուրքիայի նախագահը շնորհավորել է Տոկաևին օգոստոսի 23-ին Ղազախստանում կայացած Կուրուլթայի ընտրությունների կապակցությամբ։
Էրդողանի գնահատմամբ՝ ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է երկրում իրականացվող բարեփոխումներին բնակչության աջակցության մասին։Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։
Ռուսաստանում երկարաձգվել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ