Իրանը կոչ է արել հակառակորդներին «ուսումնասիրել իրենց դարավոր պատմությունը»՝ հասկանալու, որ իրանցի ժողովրդի հետ պետք է խոսել «հարգանքի լեզվով»
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Իրանը կոչ է արել հակառակորդներին «ուսումնասիրել իրենց դարավոր պատմությունը»՝ հասկանալու, որ իրանցի ժողովրդի հետ պետք է խոսել «հարգանքի լեզվով»

29-08-2026 13:00 Իրան Քաղաքականություն
Իրանը կոչ է արել հակառակորդներին «ուսումնասիրել իրենց դարավոր պատմությունը»՝ հասկանալու, որ իրանցի ժողովրդի հետ պետք է խոսել «հարգանքի լեզվով»
 
shantnews.Իրանի զինված ուժերը պատրաստ են անսպասելի գործողություններ ձեռնարկել իրենց թշնամիների դեմ, հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան։
 
«Հիմա անակնկալների մասին խոսելն իմաստ չունի, բայց իրանցիների գիտելիքները, իրանցի երիտասարդությունը և պաշտպանական արդյունաբերության նվաճումները մեզ հաճելի անակնկալներ կպարգևեն։ Բոլորը, հատկապես թշնամիները, պետք է իմանան, որ ժամանակին կտեսնեն Իրանի կողմից պատրաստվող անակնկալները», – նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
 
«Թասնիմը» նաև մեջբերում է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մեկ այլ հայտարարություն, որն ասել է, որ  մարտադաշտում Իրանի գործողությունները փոխել են ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և ցույց են տվել, որ օվկիանոսային զորքերի տեղաշարժերի և սպառնալիքների դարաշրջանն անցյալում է։
 
«ԶԼՄ-ների անհեթեթ հայտարարությունները չեն փոխում մարտադաշտում իրավիճակը և չեն ազդում հաղթողի վրա», – նշել է նա։
 
Ալ-Ռեզան կոչ է արեց հակառակորդներին «ուսումնասիրել Իրանի դարավոր պատմությունը»՝ հասկանալու համար, որ իրանցի ժողովրդի հետ պետք է խոսել «հարգանքի լեզվով»։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 87 անգամ