Էդգար Ղազարյանը ցինիկ հարցադրումներ է կատարում, թիրախավորում է կանանց. որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Էդգար Ղազարյանը ցինիկ հարցադրումներ է կատարում, թիրախավորում է կանանց. որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյան

09-09-2026 13:21 Հայաստան Քաղաքականություն
Էդգար Ղազարյանը ցինիկ հարցադրումներ է կատարում, թիրախավորում է կանանց. որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյան
 
Հայկական ժամանակ. Ընթանում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին առաջարկվել է որպես հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու:
 
Նրա կենսագրությունը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, որի խոսքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցով դիմել է զեկուցողին՝ նշելով, թե պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայրը 1993 թվականին զբաղեցրել է ՀՀ պետնախարարի, 1995-1998 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալի, իսկ 1998-2000 թվականներին՝ բնապահպանության նախարարի պաշտոնները։
 
Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ հանգամանքները խմբակցության ընդհանուր արժեհամակարգային տեսանկյունից կոնֆլիկտ չե՞ն առաջացնում տվյալ թեկնածուի առաջադրման իմաստով։
 
Մանավազյանը դիմել է նիստը նախագահողին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարությանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի գործողություններին։
 
Մանավազյանը շեշտել է, որ Ղազարյանը թիրախավորում է Ազգային ժողովի կին պատգամավորներին, իր էջում տեղադրում է նրանց լուսանկարները, կատարում ցինիկ գրառումներ և հանձնաժողովի նիստերին հնչեցնում ցինիկ հարցադրումներ, ինչի պատճառով ինքը հրաժարվում է պատասխանելուց Ղազարյանի որևէ հարցի:
 
«Ես չեմ պատասխանելու որևէ հարցի, և սա համարում եմ ձեր խմբակցության որոշումը, որ դուք հարցի իրավունք եք թույլ տալիս այս անձնավորությանը»,- ասել է նա:
 
Նիստը նախագահողը հայտարարել է, որ հարցին չպատասխանելը զեկուցողի իրավունքն է, սակայն պատգամավորի մասնակցությունը սահմանափակելն այնքան էլ ճիշտ չէ։ 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 63 անգամ