ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

09-09-2026 16:53 Քաղաքականություն
ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը
1lurer.am Ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանը չորեքշաբթի մերժել է Հունգարիայի հայցը ԵՄ-ի որոշման դեմ՝ Ուկրաինային ռազմական օգնության համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու վերաբերյալ:
 
«Դատարանը հայցը մերժում է այն հիմքով, որ գործն իր իրավասությունից դուրս է»,- ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Որոշումը կարող է բողոքարկվել երկու ամիս և 10 օրվա ընթացքում։
 
2024 թվականի մայիսին ԵՄ Խորհուրդը հավանություն էր տվել Ուկրաինային աջակցելու համար ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու ծրագրին։ Սակայն Հունգարիան ձեռնպահ էր մնացել, և երբ Խաղաղության եվրոպական հիմնադրամի կոմիտեն նույն թվականի հունիսին քվեարկեց առաջին տրանշը հատկացնելու օգտին, Բուդապեշտին թույլ չտվեցին քվեարկել։ Արդյունքում Հունգարիան դիմել է ԵՄ դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով քվեարկության ընթացակարգի խախտումը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 24 անգամ