Թբիլիսիում բացվեց «Արի Տուն» ծրագրի մասնակցի «Մայր<br /> հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը<br />


Թբիլիսիում բացվեց «Արի Տուն» ծրագրի մասնակցի «Մայր
հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը

  • 27-01-2010 18:00:00   | Վրաստան  |  Մշակույթ
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի Տուն» համահայկական ծրագրի մասնակից` թբիլիսաբնակ Ալբերտ Մերաբովի «Մայր հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց Թբիլիսիի «Կովկասյան Տուն» Վրաստանի մշակութային կապերի կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է «Հայերն Այսօր»_ի թղթակիցը Թբիլիսիից, ներկայացված շուրջ 30 աշխատանքները նվիրված են Հայաստանի տեսարժան վայրերին եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներին, որոնք սկսնակ լուսանկարիչ Ալբերտ Մերաբովը 2009 թվականի օգոստոս ամսին «Արի Տուն» ծրագրի շրջանակներում առաջին անգամ այցելելով Մայր Հայրենիք, ֆիքսել էր սեփական ֆոտոխցիկով: Ցուցահանդեսը բացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Ալբերտ Մերաբովին ուղղված շնորհակալագրի ընթերցմամբ: Ցուցահանդեսի ժամանակ Ալբերտ Մերաբովի եւ նրա հոր` երաժիշտ Ռոբերտ Մերաբովի կատարմամբ հնչեցին հայ ժողովրդական եւ դասական երաժշտության լավագույն գործերը: Նման միջոցառման անցկացման համար հյուրերի կողմից հնչեցին ողջույնի խոսքեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play