Օբաման կհանդիպի Ալբերտ Գորի հետ<br />


Օբաման կհանդիպի Ալբերտ Գորի հետ

  • 09-12-2008 16:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման մտադիր է երեքշաբթի հանդիպել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ: Գորը, որը Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է, նոյեմբերին կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պաշտպանել է Օբամայի թեկնածությունը: Օբաման քանիցս բարձր գնահատական է տվել Գորին եւ այս տարվա ապրիլին ընտրողների հետ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել ԱՄՆ-ի նախկին փոխնագահին ընդգրկել իր վարչակազմի աշխատանքում, այդ թվում` գլոբալ տաքացման եւ կլիմայի փոփոխությունների խնդիրների առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play