Հայաստանի տնտեսության իրական հատված ներդրումները 71,4%-ով
աճել են
05-12-2008 16:35:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի
հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում
օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման
եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 805 մլն 343 հազ.
դոլար, ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 71,4%-ով
ավելին է:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի
առաջին տասն ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 594
մլն 940,8 հազ. դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ աճել է 90,9%-ով:
2008թ.-ի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումների 13,1%-ը
կամ 40 մլն 703,6 հազ.դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների
սեփականաշնորհումից ստացված միջոցները: Առանց սեփականաշնորհման
միջոցների, իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր
ներդրումների ծավալը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է
87,6%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 2,2 անգամ:
2008թ.-ի հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված
օտարերկրյա ներդրումների 28,03%-ը, իսկ ուղղակի ներդրումների
37,95%-ն ուղղվել են էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու
արտադրության ու բաշխման ոլորտ: Ներդրումների 22,26%-ն (ուղղակի
ներդրումների 9,4%-ը) իրականացվել է կապի, իսկ 16,93%-ն (ուղղակի
ներդրումների 22,91%-ը)` օդային տրանսպորտի գործունեության
ոլորտներում: