ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 150 ՄԱՐԴՈՒ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 150 ՄԱՐԴՈՒ

  • 29-10-2008 16:42:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հարավ-արեւմուտքում` Բելուջիստան նահանգում, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 150 մարդու: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ հազար մարդ: Ավելի քան 15 հազար մարդ մնացել է անօթեւան եւ խուճապահար լքում է աղետի շրջանը: Զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ շատ մարդիկ նախկինի պես գտնվում են փլատակներում` առանց հացի ու ջրի: Դրանից բացի, փրկարարական աշխատանքների ընթացքը դժվարացել է վատթարացած եղանակային պայմանների պատճառով. աղետի գոտում անձրեւ է սկսվել: Երկյուղ կա, որ աղետի շրջանում կվատթարանա սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը, քանի որ նկատվում է խմելու ջրի եւ դեղամիջոցների պակաս:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play