ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ<br />


ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

  • 23-10-2008 16:32:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այս անգամ կհրավիրվի Միլանի դատարան որպես վկա եւ կհարցաքննվի Աբու Օմար անունով հայտնի եգիպտացի իսլամական իմամի առեւանգման գործի առնչությամբ: Այս որոշումն է ընդունել դատավոր Օսկար Մաջին: Սիլվիո Բերլուսկոնին իմամի առեւանգման պահին (2003 թ.), ինչի մեջ մեղադրում են ԿՀՎ եւ Իտալիայի ռազմական հետախուզության աշխատակիցներին, զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը: Նա պետք է պատասխան տա, թե ինչ հրահանգներ է ստացել ռազմական հետախուզության ծառայության այն ժամանակվա ղեկավար Նիկոլա Պոլլարին, որի փաստաբաններն էլ պահանջում են դատարան հրավիրել վարչապետին: Սակայն Բերլուսկոնին հայտարարում է, որ իր կառավարությունը տեղյակ չի եղել Իտալիայի տարածքում որեւէ գաղտնի գործողության: ԱՄՆ-ը եւս հրաժարվել է իտալական արդարադատությանը հանձնել իր աշխատակիցներին, որոնց թվում եւ Հռոմի եւ Միլանի ամերիկյան հատուկ ծառայությունների տարածաշրջանային ղեկավարներին` ժխտելով երրորդ երկրներում հակաահաբեկչական գործողությունների անցկացման փաստը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play