ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ<br />


ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

  • 16-09-2008 17:24:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում գտնվող ամերիկյան զորակազմի հրամանատարի պաշտոնում գեներալ Դեյվիդ Պետրեուսին փոխարինել է գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն: Հրամանատարությունը հանձնելու արարողությունը կայացել է Բաղդադի օդանավակայանին մերձակա ամերիկյան ռազմակայանում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի ներկայությամբ: Այժմ Պետրեուսը կգլխավորի ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը: Ի թիվս այլոց, նա կվերահսկի ամերիկյան զինվորականների գործողությունները ինչպես Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play