ԲՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
09-09-2008 18:30:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշի
վարչակազմը որոշում է ընդունել կոնգրեսից ետ կանչել միջուկային
էներգետիկայի բնագավառում համագործակցության ռուս-ամերիկյան
պայմանագիրը: Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի
ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մայիսի 13-ին օրենսդիրներին էր հղել
ամերիկա-ռուսական համաձայնագրի տեքստը այդ փաստաթղթին սատարելու
խնդրանքով: Բուշի նամակում նշվում էր, որ առաջարկվող
համաձայնությունը ապահովում է համապարփակ շրջանակներ Ռուսաստանի
հետ միջուկային չտարածմանը փոխադարձ նվիրվածության հիման վրա խաղաղ
միջուկային համագործակցության համար: