ԿԻՊՐՈՍԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ<br /> ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ԿԻՊՐՈՍԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ
ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 03-09-2008 17:04:00   | Կիպրոս  |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմետ Ալի Թալաթը ուղիղ բանակցություններ են սկսել կիպրական կարգավորման ուղղությամբ: Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունենում Նիկոսիայում` կղզում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի նստավայրում: Բանակցությունների խնդիրն է կիպրական հարցի փոխընդունելի լուծում գտնել, որը կերաշխավորի կիպրահույների եւ կիպրաթուրքերի շահերի պաշտպանությունը: Ուղիղ երկխոսությունը վերականգնելու կիպրական հատվածների ղեկավարների որոշումը վերջ դրեց փակուղային այն իրադրությանը, որ ստեղծվել էր 2004 թվականի գարնանը, երբ կղզում խաղաղ կարգավորման ՄԱԿ-ի ծրագիրը հանրաքվեով չպաշտպանեց կիպրահունական կողմը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play