ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ<br />


ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ

  • 28-08-2008 19:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի առավել ազդեցիկ կանանց վարկանշային ցուցակը ըստ ամերիկյան Forbes պարբերականի վարկածի: Մերկելի ծառայությունն է համարվել գերմանական տնտեսության բարգավաճումը, Գերմանիայի համախառն ներքին արդյունքը 3,3 տրլն. դոլարին համարժեք չափով, գործազրկության մակարդակի նվազումը երկրում: Հրապարակված ցուցակում Անգելա Մերկելին հաջորդում է ամերիկացի ֆինանսիստ, Դեպոզիտների ապահովագրության դաշնային կորպորացիայի (FDIC) ղեկավար Շեյլա Բեյրը: Երրորդ տեղում է PepsiCo ամերիկյան ընկերության գործադիր տնօրեն Ինդրա Նույին: Աշխարհի ամենաազդեցիկ կանանց տասնյակի մեջ մտնում են նաեւ WellPoint-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Անջելա Բրեյլին, Anglo American-ի գործադիր տնօրեն Սինտիա Քերոլլը, Kraft Foods-ի ղեկավար Այրեն Ռոզենֆելդը, ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Temasek Holdings կորպորացիայի կառավարիչ սինգապուրցի Խո Չինգը, ֆրանսիական Areva-ի գործադիր տնօրեն Անն Լովերժոնը եւ Xerox Corp-ի նախագահ Էնն Մուլկեխին: Ցուցակում են նաեւ Սանկտ Պետերուբրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play