ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 28-08-2008 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտ»-ի` շախմատի չեմպիոնների լիգայի գավաթի, խաղարկությունը: 2008թ.-ին անցկացված բոլոր գերմրցաշարերի հաղթողները` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), իրավունք են ստացել մասնակցելու խաղարկությանը: Մրցաշարը 21-րդ կարգի է, իսկ մրցանակային հիմնադրամը` 400 հազար եվրո, որից 150 հազարը կստանա հաղթողը: Լ.Արոնյանի մարտավկան գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է:
Նոյյան տապան  -   Սպորտ