ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ<br /> ԱՖՂԱՆՍՏԱՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
ԱՖՂԱՆՍՏԱՆ

  • 26-08-2008 15:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մտադիր է կասեցնել ՆԱՏՕ-ի հետ համաձայնությունը, որ թույլ է տալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի եւ Միջին Ասիայի պետությունների միջոցով անհրաժեշտ սարքավորում փոխադրել տարանցմամբ Աֆղանստան: Այս մասին հաղորդել է բրիտանական «Թայմս» թերթը` վկայակոչելով Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանին: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ, իր կարծիքով, պայմանագիրը կորցրել է ուժը, քանի որ Ռուսաստանը անցած շաբաթ օս-վրացական հակամարտության առնչությամբ դիրքորոշումների անհամապատասխանության պատճառով կասեցրել է ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Բեռների Աֆղանստան տարանցման մասին պայմանագիրը կնքվել է ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նրա գլխավոր նպատակն է տրանսպորտային գիծ ապահովել, որը կարող էր այլընտրանք դառնալ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի միջեւ երթուղուն, որը հաճախ է ենթարկվում գրոհայինների հարձակումներին երկու կողմերից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play