ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը Իսրայելին
կտրամադրի հակահրթիռային պաշտպանության ռադարային համակարգ: Այս
մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով
CNN-ին:
Ռադար տրամադրելու մասին հայտարարությունը հնչել է երեքշաբթի
Վաշինգտոնում կայացած Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի
հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ-ի պաշտպանության
նախարար Ռոբերտ Գեյթսի բանակցություններից հետո:
Նշվում է նաեւ, որ X-Band տիրույթի ՀՀՊ ամերիկյան ռադարը
Իսրայելում տեղակայվելուց հետո կծառայի երկու երկրներին: