ՎԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ<br /> ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏՎԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ<br /> ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ <br />


ՎԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ
ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏՎԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԵՎ
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 29-07-2008 21:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում քաղաքացի Հ.Գ.-ն հայտնել է, որ Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում ԿՀԴՊ-ի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 1-ի լույս 2-ի գիշերը իրեն բերման են ենթարկել եւ 24 ժամ պահել վարչությունում: Այդ ընթացքում Հ.Գ.-ի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեկան ճնշում գործադրելով` նրանից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Ըստ դիմումատուի, ինքը ցուցմունքները գրել է թելադրանքով եւ հարկադրանքի միջոցով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հ.Գ.-ն հայտարարել է նաեւ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում իրեն զրկել են պաշտպան ունենալու իրավունքից, ինչպես նաեւ հարազատներին իր գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու հնարավորությունից: Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենսդրությամբ, Ա.Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով հանձնարարել անցկացնել ծառայողական քննություն եւ նշված փաստերը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել մեղավոր պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play