ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԽՆԴՐԵԼ Է<br /> ՔՆՆԱՐԿԵԼ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԽՆԴՐԵԼ Է
ՔՆՆԱՐԿԵԼ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ

  • 29-07-2008 20:50:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 29-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում է ունեցել ՔԿՀ-ի պետին եւ տեղեկացել Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակի մասին: ՔԿՀ-ի պետը հայտնել է, որ Մ.Մալխասյանի վատ ինքնազգացողության պատճառով հրավիրվել է քրեակատարողական հիմնարկների բժշկական խորհրդատու Խանամիրյանը, որը զննում անցկացնելուց հետո նշել է, որ կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավորի արյան մեջ շաքարի պարունակությունը սահմանված նորմայից բարձր է: Այնուհետեւ խմբի անդամները հանդիպել են Մ.Մալխասյանին, ով հայտնել է, որ պարբերաբար ունենում է արյան ճնշման տատանումներ, գլխացավեր, սրտխառնոցներ, ինչպես նաեւ մարսողության հետ կապված խնդիրներ: Մ.Մալխասյանը հայտնել է, որ իր հարազատների հրավերով «Արմենիա» բժշկական կենտրոնից իրեն է այցելել գլխավոր էնդոկրինոլոգ Ա.Մանուկյանը, որը զննություն կատարելուց հետո խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ստանալ ստացիոնար բուժում, ինչը հնարավոր չի իրականացնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի բուժսպասարկման պայմաններում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենսդրությամբ` Ա.Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով քննարկել Մ.Մալխասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու կամ ստացիոնար բուժում ստանալու հնարավորության հարցերը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play