ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
29-07-2008 15:20:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 3 հազար նոր նմուշի
անձնագիր եւ մեծ թվով այցագրային փաստաթղթեր են Մեծ Բրիտանիայում
հափշտակվել Արտաքին գործերի նախարարության հատուկ մեքենայի վրա
հանդուգն հարձակման արդյունքում:
Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել
երկուշաբթի Լոնդոն-Մանչեստր խճուղում:
Չլրացված անձնագրերը նախատեսված են եղել արտասահմանյան մի
շարք երկրներում բրիտանական դեսպանություններին ուղարկելու համար:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մեքենայի վրա հարձակման հանգամանքները չեն
հաղորդվում, Լոնդոնում չեն բացառում, որ դա եղել է հանցավոր խմբի
նպատակաուղղված գործողություն: Ոստիկանությունը կատարում է
քննություն: