ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 26 ՄԱՐԴՈՒ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 26 ՄԱՐԴՈՒ

  • 29-07-2008 15:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԿԻԵՎ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի արեւմտյան տարածաշրջանում հեղեղի զոհերի թիվը հասել է 26 մարդու, որոնց թվում հինգը` երեխաներ: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Մոտ 15 հազար մարդ է տարհանվել Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Անդրկարպատյան, Տերնոպոլի եւ Չեռնովիցի մարզերի հեղեղված շրջաններից: Ըստ Ուկրաինայի ԱԻՆ մամլո ծառայության տվյալների, ջրի մակարդակի անկում է գրանցվել Դնեստր, Պրուտ, Տիսա գետերում, որոշ տեղերում 1-2 մետր: Վերջին չորս օրերին ջրի մակարդակը որոշ տեղերում բարձրացել է մինչեւ 9-10 մետր: Ջրհեղեղի պատճառած վնասը, տարբեր գնահատականներով, կազմում է 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play