ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ<br /> ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ ԳԱԶԻ ՍԱԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ<br /> ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ<br />


ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ ԳԱԶԻ ՍԱԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

  • 04-06-2008 16:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունն արդեն մեկ տարի իրականացնում է հանրապետության գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը: Ինչպես հունիսի 4-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ընկերության տնօրեն Սամվել Մհերյանը, անցած տարի իրականացվել է 432 487 ստուգայց եւ սպասարկվել 410 863 բաժանորդ: Ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեխնիկական անվտանգության գծով առկա թերությունների արձանագրման 70 956 ակտեր: Նշվեց, որ բնակիչների հետ կնքված պայմանագրով համակարգի աշխատակիցը տարեկան պետք է կատարի երկու այց: Ս.Մհերյանը տեղեկացրեց, որ ընկերությունը նախատեսում է կատարել գազի կաթսաների տեղադրումներ` գումարը հետագայում մարելու պայմանով: «ՀայՌուսգազարդ»-ի փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանի խոսքերով, ներտնային համակարգերի անվտանգության տեսակետից ներկայումս անհանգստանալու տեղիք են տալիս գազի սալիկների եւ հին ջրատաքացուցիչների շահագործումը: Նա հիշեցրեց, որ ներտնային համակարգի անվտանգության պատասխանատուն «ՀայՌուսգազարդ»-ն է: Նշենք, որ համապատասխան որոշման համաձայն, տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար է սահմանվել` մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում 2400 դրամ (մոտ 7,8 ԱՄՆ դոլար), երկուսի դեպքում` 5700 դրամ, իսկ երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում 6900 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն