ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՊՐԻԼԻՆ<br /> ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԸ` 2%-ՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՊՐԻԼԻՆ
ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ` 2%-ՈՎ

  • 03-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2008թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 404 մլրդ 561 մլն դրամ կամ մոտ 1 մլրդ 312 մլն 231,5 հազ. ԱՄՆ դոլար եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել 23 մլրդ 739 մլն դրամով կամ 6,2%-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից Ազգային վիճակագրական ծառայությանը փոխանցած նախնական տվյալների, 2008թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ փողի զանգվածը կազմել է 692 մլրդ 400 մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 13 մլրդ 742 մլն դրամով կամ 2%-ով: Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2008թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 192,3 մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 3 մլրդ 668 մլն դրամով կամ 1,9%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 61 մլրդ 773 մլն դրամով կամ 47,3%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն