2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> 2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 02-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի ծառայությունների ոլորտում գրանցված սակագների 2% հավելաճին մեծապես նպաստել է բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագների 7,7% հավելաճը` կապված խողովակաշարով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի սակագների 42,4% թանկացման հետ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տրանսպորտի, բուժսպասարկման, իրավական ու բանկային, կենցաղային, հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,2-2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի եւ կապի ծառայությունների սակագների, համապատասխանաբար, 0,6% եւ 0,4% նվազում, իսկ կրթական եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն