ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻ
ՔԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ
26-05-2008 23:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին, ժամը 15:30-ի
սահմաններում, ուժեղ քամին ու կարկուտն ավերել են ՀՀ Արագածոտնի
մարզի Թալինի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածքներ ու
մրգատու այգիներ: Մասնավորապես, Կաթնաղբյուրում, Դավթաշենում,
Շղարշիկում եւ Գառանահովիտում տեղացած կարկուտի տրամագիծը հասել է
մինչեւ 7 մմ-ի, իսկ Աշնակ գյուղում քամին արմատախիլ է արել
հսկայական ընկուզենիներ եւ ծիրանենիներ ու պոկել է բազմաթիվ տների
տանիքներ:
Ներկայումս մարզպետարանի կազմած հանձնաժողովը տեղերում
ուսումնասիրում է պատճառված վնասի չափը, որը, ամենայն
հավանականությամբ, մայիսի 27-ին կներկայացվի մարզպետին: