2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ_ՄԱՐՏԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ<br /> ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,5%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ_ՄԱՐՏԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,5%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 23-05-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ. հունվար-մարտին, ընթացիկ գներով, կազմել է 44,8 մլրդ դրամ (մոտ 120 մլն ԱՄՆ դոլար) եւ 0.5%-ով գերազանցել 2007թ. նույն ժամանակաշրջանի մակարդակը: Բուսաբուծության համախառն արտադրանքը նշված ժամանակահատվածում կազմել է 5533,4 մլն դրամ, ինչը 4,9%-ով ավելի է 2007թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 39266,4 մլն դրամ (նվազել` 0,1%-ով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-մարտին, հանրապետությունում իրականացվել է 524,7 մլն դրամի ձկան որս, ինչը 2007թ. նույն ամսվա ցուցանիշից 20,2%-ով պակաս է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն